Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այս դժոխքը ո՛չ թուրքն է ստեղծել, ո՛չ Սորոսը, ո՛չ ռուսը, ո՛չ էլ պարսիկը

Այս դժոխքը ո՛չ թուրքն է ստեղծել, ո՛չ Սորոսը, ո՛չ ռուսը, ո՛չ էլ պարսիկը
06.03.2024 | 09:15

Հայ լիբերալների համար ամենավտանգավոր մարդը՝ ազատ մարդն է:

Իրավունքի պաշտպանները աչք են փակում, երբ ոտնահարում են մարդկանց իրավունքները, շատ դեպքերում հենց իրենք են մասնակցում այդ հանցագործություններին:

Սոցիալիստների խելքը, փող գողանալու համար իրենցը չէ: Հլը հարցրեք դաշնակներին, թե պարտված տարածքներում քանի՞ դաշնակ է ՀԷԿ թողել ադրբեջանցիներին:

Երևանում «Մայբախով» պտտվող սոցիալիստներին հարցրեք, թե ո՛ր աշխատավարձով է այն գնել:

Ազգային-ազգայնական սոուսով հանդես եկող դաշնակ- մաշնակները, ծռեր-մռերը, հանրապետական-մանրապետականները վախենում են թուրքական գործակալների մասին խոսելուց:

Փաշինյանը ողջ դատական ու օրենսդիր իշխանությունները ժամանակին կենտրոնացրեց իր ձեռքում՝անարխիստները ծպտուն չհանեցին:

Գումարեք այս ամենին վաճառված խմբագիրներին, կոշկակար դատավորներին, զինվորական գրքույկ վաճառած զինկոմներին, պատվազուրկ գեներալներին, կիսագողական միլիցեքին ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այս դժոխքը ո՛չ թուրքն է ստեղծել, ո՛չ Սորոսը, ո՛չ ռուսը, ո՛չ էլ պարսիկը: Այս դժոխքը ստեղծել է հայը, և դրա համար՝ հային պետք է փրկել հայից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ